Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հակամարտության կողմերն իրենք պետք է պայմանավորվեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ

Հակամարտության կողմերն իրենք պետք է պայմանավորվեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ
28.10.2016 | 13:57

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 27-ին ճեպազրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն հենց կողմերը: «Մոսկվա-Բաքու» գործակալության թղթակիցը Մարիա Զախարովայից հետաքրքրվել է, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ «եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պայմանավորվեն, հնարավոր կլինի դիտարկել Լեռնային Ղարաբաղին կարգվիճակ տրամադրելու հարցը, ընդհուպ մինչև ինքնավար հանրապետություն»:

«Այս նախադասությունում առանցքային է «եթե կողմերը պայմանավորվեն» արտահայտությունը: Կողմերը պետք է պայմանավորվեն»,- հայտարարել է Մ. Զախարովան:

Դիտվել է՝ 1936

Մեկնաբանություններ